«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձավ անօդաչուների հարցին. «Մի բան ասեմ՝ աթոռից չընկնեք:
Նախատեսվում էր 2018-24 ռազմական բարեփոխումների պլանի շրջանակներում ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք:
Դրանք լինելու էին և՛ հարվածային, և՛ հետախուզական, 5-150 կմ հեռահարությամբ:
Միայն 2018-2020 թվականներին ձեռք էր բերվելու ավելի քան 1000 ԱԹՍ:
Բարեփոխումների առաջին փաստաթուղթը պարունակում էր 169 կետ:
Բարեփոխումների համար նախատեսված է եղել 1,3 միլիարդ դոլար, և հայտնի էին այն աղբյուրները, որտեղից պետք է այդ գումարները ձեռք բերվեին:
Ավելի քան 500 միլիոն դոլար նախատեսված է եղել ծախսել ՀՕՊ և ԱԹՍ ձեռքբերելու համար: Այնինչ այս բոլոր ծրագրերը չեղարկվել են կապիտուլյանտի թիմի կողմից»: