Հունվարի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 30-ամյա տղամարդն իր տանը ապօրինի պահում է զենք-զինամթերք և թմրամիջոց:
Նույն օրը հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 9-ին քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, ժամը 10.00-ին խուզարկություն է կատարվել տղամարդու բնակության հասցեում և կից օժանդակ շինություններում:
Խուզարկության ընթացքում տանտերը բնակարանից ներկայացրել է ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 12 փամփուշտով, «Սայգա» տիպի ակոսափող հրացան՝ լիցքավորված 2 փամփշտատուփով և մարիխուանա թմրամիջոցի նման զանգվածով լցված 2 տուփ:
Ներկայացվածը փաթեթավորվել և կնիքվել է:
Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին և ձերբակալվել։
Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: