Օրերս Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Մանուկյանը նշանակվեց Շիրակի մարզպետի տեղակալ: Նրա մեկ այլ որոշմամբ՝ Ալբերտ Այվազյանը ևս նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ:
Այսինքն՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն արդեն երկու նոր տեղակալ ունի, որոնցից մեկը՝ Կարեն Մանուկյանը, ինչպես արդեն մամուլը գրել էր, իր քավորն է, ինչպես նաև Նազելի Բաղդասարյանի մոր՝ «Ցայգ» հեռուստաընկերության սեփականատեր Մարգարիտա Մինասյանի շրջապատի անձ:
Կարեն Մանուկյանը շատ ավելի հայտնի է մաքսավորների շրջանում: Վերջինս զբաղեցրել է Շիրակի մաքսատան տնօրենի պաշտոնը:
Բայց տեղի է ունենում 2018թ. իշխանափոխությունը, և Կարեն Մանուկյանը հայտնվում է հեղափոխական իշխանությունների թիրախում: Գյումրիում մինչ օրս էլ ասում են, որ միայն Նազելի Բաղդասարյանի հետ ունեցած քավոր-սանիկական կապի շնորհիվ է այդ ժամանակ Կարեն Մանուկյանն ազատվել պատասխանատվությունից ու միայն աշխատանքից հեռացվել է՝ առանց տխուր հետևանքների:
Մինչ Նազելի Բաղդասարյանը, Կարեն Մանուկյանը, մեր տեղեկություններով, իր կարիերային աճի համար պարտական է «Բուռնաշ» մականունով նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին, ով այսօր այս իշխանությունների մոլի պաշտպաններից է: Շիրակի մաքսատան նախկին պետը մոտ բարեկամական կապեր ունի Աշոտ Աղաբաբյանի հետ, և բնական է, որ վերջինս ամեն բան արել է իր մտերմին նորմալ պաշտոնի նշանակելու համար: Հենց այդպես բանասիրական կրթությամբ Կարեն Մանուկյանը դառնում է Շիրակի մաքսատան պետ:
Ի դեպ, Գյումրիում ասում են, որ Կարեն Մանուկյանին գիտեն՝ որպես Աղաբաբյանի «պենջակ բռնող» (պիջակ,- Գ.Ս.»). ուր գնում էր Աղաբաբյանը, Կարեն Մանուկյանը նրա հետ էր:
Կարեն Մանուկյանի հայրը՝ Հենրիկ Մանուկյանը, երկար տարիներ աշխատել է Շիրակի մարզպետարանում, ՀՀԿ-ական իշխանությունների աջակից է եղել, ընդգրկվել է տարբեր հանձնաժողովներում:
Ինչևէ, վրա է հասնում 2018թ., և ի երախտագիտություն Նազելի Բաղդասարյանի կողմից իրեն չձերբակալելու համար գործադրած ջանքերի, Կարեն Մանուկյանը սկսում է մասնակցել, օրինակ, ՔՊ-ականների կողմից ու նրանց համար կազմակերպվող զանազան դրամահավաքների ու իրեն դիրքավորում է՝ որպես ակտիվ «հեղափոխական»:
Ավելին՝ 168.am