Տնտեսություն

Իշխանությունները հերթական անակնկալն են պատրաստում 168.am

Վերջերս կառավարությունը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկա 10 տարիներին Հայաստանին մատակարարվող գազի սակագինը չի փոխվի։ Այսինքն՝ կլինի այնքան, ինչքան հիմա է՝ 1000 խորանարդի համար՝ 165 դոլար։

Դրա փոխարեն կառավարությունը 10 տարի շարունակ տարեկան շուրջ 32 մլն դոլար պիտի վճարի «Գազպրոմի»  կազմում գործող «Հրազդան-5» ընկերությանը՝ նախկինում չկատարված պարտավորությունների դիմաց։

Թվում էր, թե սրանով առաջիկա տարիների համար ներմուծվող գազի գնի կայունության խնդիրը լուծվում է։ Բայց պարզվում է՝ այնքան էլ այդպես չէ. այս ամենի մեջ կառավարությունը մի կարևոր դետալ թաքցրել է։ Խոսքը կալորիականությունից կախված գազի գնի փոփոխության մասին է։

Սահմանված 165 դոլար ներմուծման գինը վերաբերում է բացառապես մինչև 7900 կալորիականությամբ գազին։ Այնինչ՝ Հայաստանն ավելի բարձր կալորիականության գազ է ստանում։ Հիմա այն հասնում է 8300 կիլոկալորիայի։ Ավել կալորիաների համար պետք է հավելյալ գին վճարել։

Կառավարությունն արտաքուստ տպավորություն է ստեղծել, որ ներմուծվող գազի գինը չի բարձրանում, բայց իրականում բարձրանում է։ Բարձրանում է կալորիականության հաշվին, որը մինչև հիմա հաշվի չէր առնվում։ Անկախ կալորիականությունից, սահմանին նույն գինն էր վճարվում։ Հիմա արդեն կալորիականությունից կախված այն կբարձրանա։ Ֆիքսված 165 դոլար գինը վերաբերում է մինչև 7900 կիլոկալորիա գազին։

Այս փոփոխությունը նախատեսվում է կիրառել արդեն ապրիլից։ Այն գազի ներմուծման գնի վրա կունենա, մոտավոր հաշվարկներով, 8 դոլարի կարգի կամ գրեթե 5 տոկոսի ազդեցություն։

Եթե 7900 կալորիականության գազի ֆիքսված գինը 165 դոլար է, ապա 8300 կալորիականությանը կլինի շուրջ 173 դոլար։ Այդ գումարը ներքին սակագների բարձրացման միջոցով ստիպված են լինելու վճարել սպառողները։

Այլ բան է, թե ինչպես պիտի սպառողը համոզված լինի, որ ստանում է հենց 8300 և ոչ թե 7900, ավելի ցածր կամ ավելի բարձր կալորիականության գազ։ Սա խնդիր է, որը Հայաստանում միշտ էլ եղել է։ Հավանաբար նաև դա էր պատճառը, որ մինչև հիմա կալորիականությունից կախված գների ձևավորման մեխանիզմը չի գործել։

Ամբողջությամբ կարդացեք 168.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version