Հունվարի 10-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու կասկածանքով, Անդրանիկի փողոցից բաժին բերման են ենթարկել 32-ամյա տղամարդու:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նա փողոցում վաճառելիս է եղել վաճառքն արգելված սիգ տեսակի 23 ձուկ:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Կատարվում է քննություն։