ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով 2008թ. մարտի 1-ի ոճրագործությանը, գրել է. «Այո, մենք հասանք մեր նպատակին, թույլ չտվեցինք պետական հեղաշրջում, սահմանադրական կարգի տապալում, քանի որ ունեինք մեր համար մեծ հեղինակություն, գերագույն գլխավոր հրամանատար, ի դեմս՝ նախագահ Քոչարյանի, որին հավատում ու վստահում էինք, ինքն էլ՝ լիարժեք տիրապետում էր իրավիճակին։
Հ.Գ. Մարտի մեկի դեպքերից առաջ նախագահ Քոչարյանը Մոսկվայում էր, եթե նա մի քանի ժամ ուշ վերադառնար, ապա լտպ-ի կողմը կանցնեին մի շարք բարձրաստիճան ղեկավարներ»։
«ՉԻ». Զգո՞ւմ եք՝ ոնց են ժրել քոչարյանականները: Մի երկու տարի առաջ մկան ծակին օխտը թուման էին տալիս, իսկ հիմա լեզուները բացվել է: Դրա համար, իհարկե, առանձնահատուկ շնորհակալություն պետք է հայտնել Նիկոլ Փաշինյանին, որ սրանց միս ու արյուն տվեց, նոր շունչ հաղորդեց:
Հիմա արդեն չեն թաքցնում, նույնիսկ ասում են՝ լավ ենք արել, սպանել ենք, բանակ ենք հանել ժողովրդի դեմ: Պետք լիներ, հարյուրներով կփռեինք, թքած ունենք սաղիդ վրա: Այո, հասաք ձեր նպատակին, պետք լիներ, ամբողջ երկիրը կծախեիք՝ իշխանությունը պահելու համար:
Ու ոչ մի խոսք այն մասին, որ մինչև մարտի 1-ին արյուն թափելը, Երևանում ընդդիմությունը նույնիսկ մի հատ խոտ անգամ չէր տրորել: Չէէէ, Ռոբը գնացել է Մոսկվա, հետ եկել, ու ջարդը սկսել, հանկարծ իշխանությունը ձեռքից չգնա, թե չէ 10 տարվա արածները դեմը կդնեին, ոչ թե Նիկոլի պես՝ մենակ կղժղժային:
Իսկ հիմա ժրել են: Էնքան են ժրել, որ հաջորդ անգամ կարող է հպարտանան հոկտեմբերի 27-ով:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։