Քաղաքականություն

Տիգրան Աբրահամյանը՝ սահմանի լարված իրավիճակի մասին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանն այսօր ակտիվացել է ՀՀ արևելյան սահմանագծի ուղղությամբ. պաշտոնապես հայտնի է, որ հայկական դիրքերի ուղղությամբ թշնամին հրետանի և անօդաչու թռչող սարքեր է կիրառել։

Հայկական կողմն ունի 3 վիրավոր, մյուս հանգամանքներն ու հնարավոր կորուստները, ըստ պաշտոնական գերատեսչության, դեռ ճշտվում են։ Ադրբեջանից հայտնել են իրենց մեկ զոհի մասին։

Այս ակտիվությունը գալիս է լրացնելու երեկ Արցախի 3 բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքները, որի թիրախում խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական անձինք էին»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version