Քաղաքականություն

Ինչ իրավիճակ է Կութում

ArmLur.am– ի հետ զրույցում Կութ վարչական շրջանի ղեկավար Զոյա Չիտչյանն ասաց, որ իրենց դիրքերում կրակոցներ չկան, բայց Շորժայի կողմից կրակոցների ձայները գյուղում լսվում են։ Չիտչյանի խոսքով՝ գյուղում խուճապ չկա, բայց մարդիկ բնական է շատ անհանգստացած են:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։

Լիդա Եղիազարյան

Ամենաընթերցվածները

Exit mobile version