Քաղաքականություն

Ունենք զոհեր, վիրավորներ, կրակոցները շարունակվում են. Գեղամասար համայնքի ղեկավարը մանրամասնում է Armlur

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ այա պահին կրակոցները շարունակվում են։

«Կրակոցները սկսվել են ցերեկվանից Շորժայում, հետո Նորաբակում է ակտիվ սկսվել։ Լսել եմ՝ ունենք զոհեր, վիրավորներ։ Հրետանի է աշխատել, քիչ առաջ տեղեկացա, որ կրակահերթի ինտեսիվությունը մի քիչ դանդաղել է»:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։

Լիդա Եղիազարյան

Ամենաընթերցվածները

Exit mobile version