Քաղաքականություն

ՀՀ ՊՆ-ն պարտավոր է հաստատել կամ հերքել, որ Ադրբեջանը ունի 3-4 զոհ, հայկական կողմն ունի 2 զոհ

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքում գրել է

Ադրբեջանը հունվարի 11-ի կեսօրից ագրեսիա է կիրառում Հայաստանի Գեղարքունիքի մարզի ուղղությամբ, կրակում է տարբեր տրամաչափի զենքերով, այդ թվում՝ օգտագործելով հրետանի։ 

Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարտավոր է ամբողջական տեղեկատվություն տալ առաջնագծի այս պահի իրավիճակի մասին։ Կիսատ-պռատ ասել, թե հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են, նշանակում է կրկին փափուկ բարձ դնել մարդկանց գլխի տակ, շարունակել ստել, այնինչ առաջնագծից եկող տեղեկությունները այլ բան են ասում։ 

ՀՀ ՊՆ-ն պարտավոր է հաստատել կամ հերքել, որ Ադրբեջանը ունի 3-4 զոհ, հայկական կողմն ունի 2 զոհ

Ամենաընթերցվածները

Exit mobile version