Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ այսօր՝ հունվարի 11–ին, ադրբեջանական կողմի սադրանքի հետեւանքով սկիզբ առած մարտական գործողություններում հայկական կողմն ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ ունի զոհեր։
Ըստ տելեգրամյան ալիքների, զոհվել է երկու զինծառայող։
Այս տեղեկությունները փորձեցինք ճշտել Պաշտպանության նախարարությունից, սակայն կապ հաստատել չհաջողվեց։
Նշենք, որ ըստ ՊՆ–ի վերջին հաղորդագրության, մարտական գործողությունների հետեւանքով հայկական կողմն ունի երեք վիրավոր։