Քաղաքականություն

Հայ խաղաղապահների խումբը հսկում է Ալմաթիի քաղաքային հացի գործարանը lurer.com

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների մի խումբը հսկում է Ալմաթիի քաղաքային հացի գործարանը:

RT-ն լուսանկարներ է հրապարակում և նշում, որ անկարգությունների պատճառով քաղաքում հացի պակաս էր սպասվում, սակայն իրավիճակը կայունացել է։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին որոշմամբ՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ուղարկվել են Ղազախստան՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։ 

Ամենաընթերցվածները

Exit mobile version