Գեղարքունիքում շարունակում է թշնամին ագրեսիվ կրակահերթի տակ պահել հայկական մի քանի գյուղեր, որոնցից են Վերին Շորժան, Նորաբակը, Կութը և Ազատը։
Հայկական կողմն այս պահին ցավոք ունի 2 զոհ և ևս երկու զինծառայող հրազենային ծանր վիրավորվումով տեղափոխվել է Երևան։ Զոհվածներից մեկը պայմանագրային զինծառայող է: Տեղի բնակիչների հետ մեր հեռախոսազրույցի պահին անօդաչուները պտտվում էին օդում, նրանց ձայնն էր անգամ լսելի։ Ասացին` ՀՕՊ ը առայժմ չի կրակել հայկական կողմից, սա նշանակում է, որ առնվազն օդում սավառնող թշնամու անօդաչուները հավանական է հետախուզական նպատակով են հայկական կողմն անցել։ Անօդաչուներից արձակված կրակոցների մասին բնակիչները տեղեկատվություն չունեին, բայց չափազանց ահաբեկված են , ասում են․ «էվակուացվելու հրահանգ չկա բայց ամենքս իջել ենք մեր տների պադվալները , մինչեւ թշնամին կրակոցները կդադարեցնի»։
Սա Yerevan.Today-ի 21:20-ի դրությամբ տվյալներն են։