Քաղաքականություն

Մեզ դիմելու փոխարեն Քոչարյանին ու Միշիկին դիմիր 4rd.am

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել.

«Խոսակցություններ են պտտվում այն մասին, թե իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածծնդի հրապարակում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական դրոշ, հարկ եմ համարում կատեգորիկ հերքել այդ լուրերը: Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է և ըստ այդ լուրերի տրամաբանության՝ Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով»:

«ՉԻ». Հետաքրքիր մարդ է պարոն Բալասանյանը: Հայտարարություն տարածում ես, որ ի՞նչ անես: Դրանից ի՞նչ է փոխվելու:

Եթե իսկապես սուտ է, եթե իսկապես ցանկություն ունես, որ ապատեղեկատվություն չտարածվի, և հասարակությունը չապրի սարսափի մթնոլորտում, զանգահարիր Քոչարյանին և փեսա Միշիկին: Խնդրիր, որ այլ մեթոդներով պայքարեն Հայաստանի իշխանությունների դեմ և պայքարի միջոց չդարձնեն արցախցիներին տեղեկատվական ահաբեկչության ենթարկելը:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version