Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առաջարկում եմ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարի ՀԱՊԿ-ն այժմ նախագահող Նիկոլ Փաշինյանին և խնդրի շտապ խորհրդակցություններ անցկացնել ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի վերաբերյալ։Թեև, վախենամ, որ Փաշինյան-Փաշինյան հեռախոսազրույցի արդյունքում զրուցակիցները համաձայնեն կոնֆլիկտի կողմերին ուժի կիրառումից զերծ մնալու և սահմանային վեճը դեմարկացիայով լուծելու կոչ անել»: