Տնտեսություն

Գործող բիզնեսն իր աշխատատեղերով փակել են և արդեն քանի տարի չեն կարողանում վաճառել այն

Պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է մասնակցելու Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 19 338.0 ք.մ. մակերեսով շենք, շինությունների (հյուրանոցային համալիր) և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38086 հեկտար հողամասի օտարման մրցույթին, որը տեղի կունենա 2022թ. փետրվարի 10-ին, ժամը` 15:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում, Պետական գույքի կառավարման կոմիտեում։

Մրցութային առաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի փետրվարի 9-ը, ժամը` 18:00։

Մրցույթի անցկացման հրապարակային ծանուցման, մասնակցության հայտի, պայմանների վերաբերյալ գրավոր առաջարկի և գործարար (ներդրումային) ծրագրի օրինակելի ձևերին, ինչպես նաև հայտարարության անգլերեն տարբերակին կարող եք ծանոթանալ  անցնելով հետևյալ հղումով՝ https://www.stateproperty.am/function/competition կամ զանգահարելով  011 52 06 28 հեռախոսահամարով։

Ամենաընթերցվածները

Exit mobile version