Սոցցանցեր

Նիկոլին վստահողները կամ թուրք են, կամ ազգի դավաճան, կամ անուղեղ․ Մանուել Մանուկյան

Մանուել Մանուկյանը ֆեյսբուքում գրել է

Երբ ինձ հարցնում են՝ որտեղից գիտես որ շատ վատ է լինելու, ինչ փաստեր և հիմքեր ունես այդպիսի բան ասելու համար։

Ես Ձեզ պատասխանեմ, դրա համար պետք է շատ քիչ տրամաբանություն և մի փոքր ուղեղ։ Փաստերը թվարկում եմ՝ 44 օրյա պատերազմը, Եռաբլուրը, 7000 ից ավելի զոհված տղերքը, 10.000 և ավելի հաշմանդամ դարձած տղերքը, Արցախի 85% ի կորուստը։

Մարդ եթե մի կես գրամ տրամաբանություն ունենա, պիտի հասկանա որ եթե երկիրը ղեկավարում է չծառայած Նիկոլ փաշինյանը, դասալիքը, երբեք չի կարող այդ երկիրը լավ օր ունենալ երբեք։ Նա մանավանդ որ Նիկոլը ՊՆ ղեկավար է նշանակում Սուրեն Պապիկյանին, Սուրեն Պապիկյանը իրեն օգնական է նշանակում 21 տարեկան մի երեխու, չգիտակցելով ՊՆ ի կարևորությունը և նշանակությունը, չգիտակցելով ուրիշի երեխեքի կյանքի անվտանգության կարևորությունը։ Ապուշ են կամ ցնդած ֆանատներ են բոլոր նրանք, ովքեր կարող են մտածել, թե պատերազմսկան երկիրը, կարող է այս վիճակից դուրս բերել մի գիժ, ով մի օր բանակում չի ծառայել, ով չգիտի ինչ է խրամատը, զենքը և զինվորը, ով երկիրը հասցրել է այս վիճակին։

Ես պստասխանատու հայտարարում եմ, որ Նիկոլին վստահողները կամ թուրք են, կամ ազգի դավաճան, կամ անուղեղ։ Այլ տարբերակ չի կարող լինել։ Ձեր այն հարցերի պատասխանը, թե ես որտեղից գիտեմ, որ սարսափելին դեռ առջևում է, չեք հավատում կզգաք բոլորդ ձեր մաշկի վրա, կապրենք և կտեսնեք։ Ինչ անեք ? Հեռացնենք Նիկոլ Փաշինյան անձին, փրկությունը միայն այդ ժամանակ կլինի, ուրիշ անելիք չկա, ուրիշ կարևոր հարց չկա, դրանից կարևոր և առաջնային հարց չկա։

Ամենաընթերցվածները

Exit mobile version