Առողջություն

Նևրոտիկ, սփրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ

Հաճախ այս խանգարումներն ընդհանրացված անվանելով «Նևրոզներ»՝ պացիենտների և պացիենտների հարազատների մոտ թյուր կարծիք է ձևավորվում, որ դրանք «նյարդաբանական» բնույթի խնդիրներ են և անհրաժեշտ է դիմել նյարդաբանի:

Հաճախ նաև պացիենտները կարծում են, որ այս խնդիրների դեպքում բուժման անհրաժեշտություն չի լինում, քանի որ այս խանգարումներն «անբուժելի», կյանքի համար ոչ վտանգավոր խանգարումներ են, հետևաբար պետք է համակերպվել և ապրել խնդիրներով հանդերձ:

Իրականում դրանք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ են և լրջագույն ազդեցություն են թողնում կյանքի որակի վրա:

Ժամանակին և ճիշտ բուժման պարագայում դիտվում է լրիվ առողջացում:

Ոչ պատշաճ բուժման կամ ընդհանրապես բուժում չստանալու դեպքում հիվանդության ախտանշաններն ավելի են ուժգնանում, և հիվանդությունը ձեռք է բերում տևական, քրոնիկ ընթացք:

Սիրելի՛ հայրենակիցներ, դիմե՛ք հոգեբույժի, քանի որ միայն պրոֆեսինալ հոգեբույժներն ունեն համապատասխան գիտելիքներ և իրավասություն՝ այսօրինակ խնդիրների պարագայում արդյունավետ բուժում իրականացնելու համար:

Առողջապահության նախարարության հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու, հոգեբույժ Գևորգ Փաշիկյան

Հիշեցնում ենք, որ ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում» գործում են արտահիվանդանոցային հոգեբուժական և սոցիալ-հոգեբանական աջակցություն ծառայություններ։

Սիրելի՛ հայրենակիցներ, խորհրդատվությունների համար կարող եք այցելել մեր կենտրոն կամ զանգահարել 012-27-27-27 հեռախոսահամարով։

Կախվածությունների բուժման ազգային կենտրոն

Ամենաընթերցվածները

Exit mobile version