Քաղաքականություն

«Ֆեյք» իշխանության թշվառությունը Mediahub

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կնշանակվի Կանադայում ՀՀ դեսպան:

Հրաչյա Հակոբյանը հերքել է տեղեկությունը, նշելով, որ նման քննարկում չի եղել: Նորմալ երկրում նման հերքումից հետո թեման կփակվեր, սակայն Հայաստանում մարդիկ ավելի շատ հավատում են ասեկոսեներին, չճշտված լուրերին, նույնիսկ բամբասանքներին, քան՝ հերքումներին ու պաշտոնական լրատվությանը։

Նույնն է նաև այս դեպքում ու նման իրավիճակի համար հասարակությանն ամենևին էլ պետք է չէ մեղադրել։ Հասարակությունն արդարացիորեն մտածում է, որ եթե Լիլիթ Մակունցն ու Վաղարշակ Հարությունյանը՝ զրո դիվանագիտական փորձառությամբ, կարող են դեսպան նշանակվել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նման երկրներում, ինչո՞ւ Հրաչ Հակոբյանը չի կարող «անդարդ» կարիերա դասավորել Կանադայում, մանավանդ, որ այդ երկիրը չի դասվում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններում։ Իհարկե, շատ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանի աներձագն այս դեպքում ճիշտ է ասում ու իր դեսպանության թեմայով որևէ քննարկում տեղի չի էլ ունեցել։ Բայց միևնույն է՝ հասարակությունը մեղավոր չէ, որ չի հավատում պաշտոնյայի հերքմանը կամ պաշտոնական տեղեկատվությանը։ Դրա համար պատասխանատու են իշխանություններն, որոնք իրենց ամբողջ քաղաքականությունը կառուցել են կեղծիքի ու մանիպուլյացիայի հիման վրա։

Շարունակությունը կարդացեք Mediahub.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version