Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է․
Ալիևի հոխորտանքի պատճառը
Նախօրեին Ադրբեջանի կազմակերպած ռազմական ավանտյուրայի նպատակը Ալիևի երեկվա ասուլի քարոզչական նախապատրաստումն էր։ Ղազախական իրադարձություններից հետո Ալիևի “հաղթական” հարձակման թիրախը դարձավ ոչ միայն ՀԱՊԿ-ն, որի չեզոքության հարցը նա վաղուց լուծել է, այլ նաև` ԵԱՀԿ ՄԽ-ը։Ալիևը շտապում է ֆորմալիզացնել իր երկրի հաղթանակը 44-օրյա պատերազմում, շախմատային լեզվով` նրա մոտ ցայտնոտային վիճակ է, բայց նա հոխորտում է, որովհետև վստահ է, որ շախմատի տախտակի մյուս կողմում` իր հայաստանյան գործընկերը, շախմատից ոչինչ չի հասկանում։