Սոցցանցեր

Ասաց, որ ինքն ադրբեջանցի է և շատ ադրբեջանցիներ հայի ազգանունով մնացել են այստեղ. Արմեն Քոչարյան

Արմեն Քոչարյանը ֆեյսբուքում գրել է

Ծառայության ժամանակ մի աղջկա հետ էի Ֆեյսբուքով խոսում։ Պրոֆիլն առաջին հայացքից ֆեյք չէր, ու նաև իր նկարներն էր անձնական նամակով ուղարկում. մի խոսքով կասկածելու տեղիք չէր տալիս։

Մի անգամ հարցրեց` որտե՞ղ ես ծառայում։ Ասեցի ծառայությանս վայրը, հետո հարցրեց` պոստեր ե՞րբ եք բարձրանում։ Ասեցի, որ չեմ կարող ասել։

Նման հարցեր շատ էր գրում, միշտ խուսափում էի պատասխանել, քանի որ անձամբ չէի ճանաչում։

Մի օր գրեց, որ լուրջ խոսելու բան ունի իմ հետ, և որ ես էլ անկեղծ պատասխանեմ ամեն ինչ` ոնց կա։

Մեջբերում եմ.

– Հիմա որ ադրբեջանցի դիմացդ դուրս գա, կսպանե՞ս։

– Առանց երկար բարակ մտածելու արյունը կխմեմ,- գրեցի։

Էդ գրածիս ամիսներով չպատասխանեց, ես էլ չգրեցի, ու կապը կտրվեց այնքան ժամանակ մինչև օտպուսկ եկա։

Նկար էի գցել Ֆեյսբուք, տեսել գրել էր, որ ուզում է ինձ տեսնի, որ էլի լուրջ խոսելու բան ունի։

Հասկանում եք երևի, որ էս պատմության մեջ իսկզբանե ինտրիգ կար, ու, պարզ էր, որ չէի մերժելու։ Ինձ էլ էր հետաքրիր…

Հանդիպեցինք ու առաջին բանը, որ ինձ ասեց այն էր, որ ինքն ադրբեջանցի է, մայրն ու հայրն ադրբեջանցի են ու փոխել են իրենց ազգանունը, մնացել Հայաստանում։ Նաև ասեց, որ իր բարեկամների մեծ մասն էլ են Հայաստանում ու ինքը շատ ադրբեջանցիներ գիտի, որ հայի ազգանունով մնացել են այստեղ։

Կարծում եմ` ճիշտ կլինի, որ կորոնայի թեստ հանձնելու փոխարեն ամբողջ ազգը ԴՆԹ թեստ հանձնի, որպեսզի պարզենք` Հայաստանում քանի տոկոսն են կազմում իրական հայերը։

Իրականում սա է հարցի լուծումը, քանի որ այսօր բոլորս ականատես ենք լինում արանքների, որոնց Հայն ընդունակ չէ։

Եթե Հայաստանում եք ծնվել և մեծացել, ինձ թվում է` լսած կլինեք, որ Հայ լինելը բարձր տիտղոս է, Հայն ազնվական ցեղ է և ոչ թե լափող ու 2500 դրամ արժողությամբ հրավառությունից ուրախացող քաղքենի։

Ճշտե՛ք ձեր ազգությունը և վերադարձե՛ք ձեր ակունքներին։ Հայաստանը թողե՛ք իրական հայերին, որոնք գիտակցում են, որ մի ամբողջ բանակ գերեզմանում է, որ Արցախը օկուպացված է, որ Սյունյաց աշխարհը և ամբողջ Գեղարքունիքի մարզը վտանգի տակ է։ Ինչների՞դ վրա եք ուրախանում և ի՞նչ եք տոնում, եթե իրական ՀԱՅ եք։

Ամենաընթերցվածները

Exit mobile version