Գյումրիում այսօր վերջին հրաժեշտն են տալիս հունվարի 11-ին ադրբեջանական կողմի սադրանքի հետեւանքով զոհված Արթուր Մխիթարյանին։ Արթուրը 20 տարեկան էր:
Երեկ՝ հունվարի 12-ին, Գյումրու ՍԲ Նշան եկեղեցում տեղի ունեցավ Արթուրի հոգեհանգստի արարողությունը: Նշենք, որ Արթուրի մարմինը մահացու հրազենային վիրավորումով կեսգիշերին էր հայտնաբերվել։
Ըմբշամարտիկ Արթուրը բանակ էր զորակոչվել 2021 թվականի մարտին, նա քույր ու եղբայր ունի։
Ամբողջությամբ կարդացեք araratnews.am կայքում։