Ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ գեներալի կոչում հիմա ստանում են նույնկերպ, ինչպես Հոլիվուդում սկսնակ դերասանուհիները ռեժիսորի մոտ դեր:
Ես ճի՞շտ եմ հասկանում, որ նորընծա գեներալիտետը ուղղակի հրշեջ կայանին կից թատերական խմբակ է:
Կլուբնիկը, մայկա-տռուսիկը ու բունկեռի մեջ Աննայի բարոյական աջակցությունը՝ ահա հենց սրանով էր Նիկոլը վերականգնում Ադրբեջանի հետ ռազմատեխնիկայի հավասարակշռությունը»:
«ՉԻ». Ինչպես հայտնի է, Ռուբեն Մխիթարյանը սերտ կապեր ունի փեսա Միքայել Մինասյանի հետ: Նա է նկարահանում Միշիկի՝ համացանցը ցնցող տեսանյութերը: Այնպես որ, շատ տեղին կլինի մենք էլ մի քանի հռետորական հարցեր ուղղենք իրեն:
Ճի՞շտ ենք հասկանում, որ պահածոների դատարկ տարաներով էիք պահպանում Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական հավասարակշռությունը:
Ճի՞շտ ենք հասկանում, որ բանակի գեներալիտետի շքեղ դղյակները իրականում ինժեներական կառույցներ էին և մարմարից էին կառուցվել, որպեսզի ադրբեջանցիները ապակողմնորոշվեն:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։