Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Հայաստանին, գրում է Sputnik Азербайджан-ը:
«Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրումից հետո Թուրքիան սկսեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Որպեսզի ձեռնարկվելիք քայլերը սպասելի արդյունքներ տան, կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի տարածաշրջանում խաղաղության հնարավորությունն ու դրական հարաբերություններ կառուցի Ադրբեջանի հետ»,- հայտարարել է նա ։
Անկարան եւ Երեւանը դեկտեմբերի սկզբին սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Երկու կողմից էլ նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ՝ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը։ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում: