Տնտեսություն
Բենզինի և դիզվառելիքի գները բարձրացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում բենզինի եւ դիզելային վառելիքի գներն են բարձրացել: Այս մասին է վկայում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բենզինի գինն աճել է 0.8 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը մեկ ամսում թանկացել է 1.1 տոկոսով:
Բայց եթե դիտարկենք մեկ տարվա վիճակագրությունը, ապա կարձանագրենք հետեւյալը՝ 2021 թվականի դեկտեմբերին, 2020-ի դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 43.3 տոկոս գնաճ, իսկ դիզելային վառելիքի գինը բարձրացել է 50.4 տոկոսով: Այսօրվա դրությամբ հայաստանյան բենզալցակայաններում Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 500 դրամով, Պրեմիումը՝ 520 դրամով: Տեղեկացնենք, որ Սուպեր տեսակի բենզինի մեկ լիտրը վարորդին բենզալցակայաններն առաջարկում են 620 դրամով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխարհում բենզինի մեկ լիտրի միջին գինը հունվարի 10-ի դրությամբ կազմել է 1 դոլար 22 ցենտ կամ 591 դրամ: Օրինակ, Եվրասիական տնտեսական միության անդամ Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է 394 դրամ, Ղազախստանում՝ 226 դրամ, իսկ Ռուսաստանում այն արժեցել է 333 դրամ: Փաստորեն, ԵԱՏՄ անդամ համարվող Հայաստանը միակն է, ուր բենզինը բարձր գին ունի:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Տնտեսություն
Իշխանությունները փոշմանել են. ծխելը սահմանափակող օրենքը կփոխվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները վերջին օրերին լրջորեն քննարկում են՝ ինչպես հետողորմյա անել արդեն իսկ ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքը, որով արգելվում է բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելը:
Ինչպես հայտնի է, մարտից ռեստորաններում նարգիլեներ եւ սեղանների մոխրամաններ չեք կարող հանդիպել, քանի որ ուժի մեջ է մտել հանրային սննդի վայրերում, այդ թվում՝ բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելու արգելքը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում մտադրություն կա այս օրենքով նախատեսված արգելքների մի մասը հանել, քանի որ իշխանություններն արդեն ազդակներ են ստացել այն մասին, որ այս արգելքը բացասաբար է ազդում հանրային սննդի վայրերի աշխատանքի, ինչպես նաեւ զբոսաշրջության վրա: Հնարավոր է՝ որոշվի բացօթյա սրճարաններում եւ հատուկ առանձնացված տարածքներում ծխելու արգելքը հանել»:
Տնտեսություն
Խաղադրույք անողներին նախ նույնականացնելու ենք, հետո կայացնենք որոշումներ. Պապոյան (Տեսանյութ)
Տնտեսություն
Խաղադրույք կատարողներին շահելու դեպքում հարկելու մեխանիզմները քննարկվում են (Տեսանյութ)
-
Քաղաքականություն3 days ago
Տարրական կուլտուրա չունես․ ոստիկանը՝ Աննա Գրիգորյանին (Տեսանյութ)
-
Քաղաքականություն3 days ago
Քաղաքացուն հարվածած ցուցարարին ձերբակալեցին (Տեսանյութ)
-
Քաղաքականություն3 days ago
Նիկոլ Փաշինյանի վարորդ Ամիգո Ղուկասյանը՝ խաղատանը (Տեսանյութ)
-
Քաղաքականություն3 days ago
Ես նախագահող եմ, վերջինը կխոսեմ, առաջինը դուք ելույթ ունեցեք. Փաշինյանը՝ Լուկաշենկոյին (Տեսանյութ)
-
Քաղաքականություն3 days ago
«Հանուն Արցախի ենք ճամփա փակում», «Հանուն Արցախի 30 տարի կերել-պրծել եք»․ վեճ՝ քաղաքացիների միջև (Տեսանյութ)
-
Քաղաքականություն3 days ago
Ինչ են անում ցուցարարների հետ ոստիկանությունում (Տեսանյութ)
-
Քաղաքականություն8 hours ago
Հենց նոր կարմիր և սև բերետավորները բռնաբարեցին․․․ Գեղամ Մանուկյան (Տեսանյութ)
-
Քաղաքականություն3 days ago
Ցուցարարները հարձակվեցին քաղաքացու վրա և հարվածեցին նրան (Տեսանյութ)