Քաղաքականություն

Բոլորը զմայլված էին «ազգ-բանակ» ցնորամտությամբ․ Վահրամ Աթանեսյան

Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքում գրել է

Փաշինյանին արդարացիորեն քննադատում են շատ բռի արտահայտության համար, թե զոհվածների ընտանիքները պետության աջակցությամբ նոր երեխաներ կունենան։ Բայց երբ իշխանությունը քաղաքացիներից հազար դրամ տուրք էր գանձում եւ չէր թաքցնում, որ կուտակային գումարները ծախսվելու են զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին ,,արյան գին վճարելու,, նպատակով, հանրությունը, չգիտես ինչու, չէր անհանգստանում, որ, ախր, դա գալիք աղետալի պատերազմի անոնս է։ Ընդ որում՝ եւ զոհն ինքը պիտի տա, եւ վճարի ,,արյան գինը,,։ Բոլորը զմայլված էին ,,ազգ-բանակ,, ցնորամտությամբ։

Ամենաընթերցվածները

Exit mobile version