«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն կանգնած է հերթական պառակտման եզրին: Բայց եթե նախկինում կուսակցությունից, իսկ ավելի կոնկրետ խորհրդարանական խմբակցությունից հեռացած Սերգեյ Բագրատյանը ընդգծված պրոիշխանական դիրքորոշում ուներ, ապա նոր պառակտման արդյունքում խմբակցությունը կարող են լքել արմատական ընդդիմադիր թևի ներկայացուցիչները:
Որոշ ԲՀԿ-ականներ ուզում են, որ կուսակցությունը և նրա առաջնորդը հանդես գան արմատական ընդդիմության դիրքերից՝ բացառելով իշխանության հետ որևէ հարաբերություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: