Նայում եմ Աբովյան քաղաքի դպրոցներից մեկում երեխաների «ցույցի» մասին պատմող ռեպորտաժը, սիրտս մղկտում է
Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքում գրել է․
Նայում եմ Աբովյան քաղաքի դպրոցներից մեկում երեխաների ,,ցույցի,, մասին պատմող ռեպորտաժը։Սիրտս մղկտում է։Երեխայի հենց առաջին բառերից երևում է,որ ուղղորդված է,թե իբր իրենց ցույցը կազմակերպել են իրենք։Երեխան ակնհայտ ստում է և սարսափելին այն է,որ այդ սուտը ուսուցիչներն են հանձնարարել ասելու։Ես չգիտեմ,թե ով է ճիշտ,նոր տնօրենը,թե չընտրվածը,բայց երեխաներին այդ խաղին մասնակից դարձնող ուսուցիչները այլևս դասարան մտնելու ու երեխաների աչքերին նայելու իրավունք չպետք է ունենան։