Սոցցանցեր

Հպարտորեն նշես, որ մասնակցել ես մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային, վերջում պարզվի, որ դիպլոմիդ արդյունքում 2 խոշոր բիզնես ես սննկացրել, իսկ օլիմպիադայում լուծել ես ընդամենը 3 խնդիր. Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հպարտորեն նշես, որ մասնակցել ես մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային, հաթաթա տաս քեզ օբյեկտիվ քննադատողներին՝ մատնանշելով կարմիր դիպլոմդ, վերջում պարզվի, որ դիպլոմիդ արդյունքում 2 խոշոր բիզնես ես սննկացրել, իսկ օլիմպիադայում լուծել ես ընդամենը 3 խնդիր՝ 175 մասնակիցների շարքում զբացեղնելով 163-րդ տեղը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ լուսանկար տեղադրելով և նշելով. «Իմ դեմքը, երբ Հայաստանը միջազգային մաթեմատիկական օլիմպիադայում ներկայացրած և ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը գերազանցության դիպլոմով ավարտած մարդուն համբակները (թերուսները) ծաղրում են “սխալ հաշվարկների համար” ։)

Հ.Գ. իմ ավարտական դիպլոմայինը մաթտրամաբանության չլուծված խնդրի լուծում էր»,- գրել է նա:

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Քերոբյանը միջազգային  օլիմպիադայում 3 խնդիր է լուծել, 175 մասնակիցների շարքում զբաղեցնելով 163-րդ տեղը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version