Սոցցանցեր

Միգուցե չվերադառնայի այս թեմային, եթե այսօր քաղաքում ականատես չլինեի մի տեսարանի․․․ Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի օր առաջ բաց նամակ էի գրել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, մարդաշատ վայրեր այցելու համար QR կոդի պարտադիր լինելու մասին վերջինիս հրամանագրի հետ կապված: Մի գուցե չվերադառնայի այս թեմային, եթե այսօր քաղաքում ականատես չլինեի մի տեսարանի՝ երթո Հիմա հարց. Հարգելի տիկին նախարար, եթե Ձեր հրամանագրի նպատակը հանրային առողջությունն է, ոչ թե «թռիչքային աճ ունեցող տնտեսության» հետևանքով դատարկված բյուջեն լցնելը, ապա Դուք պարտավոր եք այդ հրամանագրում ավելացնել նաև «հանրային տրանսպորտում QR կոդի պարտադիր լինելու» կետը:

Հակառակ պարագայում Դուք կապացուցեք իմ և շատ-շատերի այն կարծիքը, որ այս հրամանագրի միակ նպատակը, ռեստորանների և սրճարանների հաշվին Ձեր կառավարության անդամների պարգևավճարները ապահովելն է: Ինչպես կասեր Ձեր վարչապետը «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»: Իհարկե ՔԱՂԱՑԻՆ ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱԼ ՉԷ…, եթե, իհարկե, այդ քաղաքացին չի ապահովում «ազգընտիր կառավարության» պարգևավճարները, թանկարժեք ավտոմեքենաների և գործուղումների ծախսերը:

ւղային տաքսու մեջ նստած և կիսակռացած մոտ 17-18 մարդկանցից և ոչ ոք դիմակով չէր:Հ.Գ. Ի դեպ, ողջ աշխարհում նման հրամանադրեր կան շատ երկրներում, սակայն չկա և ոչ մի պետություն, որտեղ հանրային տրանսպորտը բացակայում է այդ հրամանագրերից»:

Ամենաընթերցվածները

Exit mobile version