Միջազգային օլիմպիադայում Վահան Քերոբյանը կիսել է 339-359 տեղերը. Սմբատ Գոգյան – YerevanPress
Connect with us

Հասարակություն

Միջազգային օլիմպիադայում Վահան Քերոբյանը կիսել է 339-359 տեղերը. Սմբատ Գոգյան

Վահան Քերոբյանը, հավաքելով 3 միավոր, կիսել է 339-359 տեղերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ֆիզիկամաթեմատիկական Գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանը: «Դպրոցականների միջազգային օլիմպիադային մասնակցելու համար պետք է քո հայրենիքում լավագույն վեցնյակում հայտնվես։ Այսինքն, Վահան Քերոբյանը 1993 թվականին դպրոցականների մեջ օլիմպիական մաթեմատիկային լավագույն տիրապետողներից էր։ Մնացածում պարծենալու բան առանձնապես չկա։ Քանի որ մամուլում սխալ բացատրեցին թվերը, պարզաբանեմ։

1993 թվականին միջազգային օլիմպիադային մասնակցել են 73 երկրի 413 դպրոցականներ։ Վահան Քերոբյանը, հավաքելով 3 միավոր, կիսել է 339-359 տեղերը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներն ավելի լավ են հանդես եկել և Արթուր Բարխուդարյանը շահել է ոսկե, իսկ Վահե Փոլադյանն արծաթե մեդալներ։ Ընդ որում, այդ ոսկին առ այսօր Հայաստանի համար միակն է։ Իմ լավ ընկեր Գուրգենին էլ մեդալ շահելու համար չի հերիքել 2 միավոր։ 

Դպրոցն ավարտելուց հետո օլիմպիականը պետք է մոռանա իր ձեռքբերումների մասին ու ապրի, կարծես այդ ամենը չի եղել։ Դպրոցն ավարտելով օլիմպիական հաջողությունները դառնում են պատմություն, իսկ աշակերտների գլխավոր ձեռքբերումը սովորած գիտելիքներն ու աշխատելու հմտությունն են, որովհետև հաջողության հասնելու համար պետք է 5 տարի շարունակ օրական մի քանի ժամով նվիրվել գործին։ Այս ամենն է կյանքում հաջողության հասնելու և առաջնորդ դառնալու հիմք դառնում, այլ ոչ թե հավաքած միավորները կամ մեդալի հարգը։ Վահան Քերոբյանը եղել է խելացի աշակերտ, բայց միջազգային մակարդակում հաջողության չի հասել։

Դա չի նշանակում, որ խելքը քիչ է, պարզապես դպրոցում իրեն զարգացնող միջավայր ու մասնագետ չի եղել։ Մեծանալով, միգուցե, այլ միջավայրում ձևավորել է մասնագիտական որակներ ու գիտելիքներ։ Ցավալին ուրիշ բանում է։ Ունենք երկու օլիմպիական նախարարներ (ԿԳՄՍ նախարարը տարիներ շարունակ եղել է ինֆորմատիկայի հանձնաժողովի նախագահ և թիմի ղեկավար), որոնք գիտեն ոլորտի կարևորությունն ու իրենց մաշկի վրա են զգացել համակարգի բացակայության հետևանքները։ Գիտեն այդ ամենը, բայց դզելու քայլեր չկան։ Դրա փոխարեն 2 օր է ֆեյսբուքով ու մամուլով փորփրում են նախորդ տարիների օլիմպիականների արդյունքները ու ինքնահաստատվում։ Ոչ մի լրագրող հոդված չգրեց, թե ո՞նց անենք, որ 3 միավորները դառնան 33»,- գրել է նա։

Հասարակություն

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. զոհված հայտարարված Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է. ՊՆ

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու  համար շարունակվում են:

Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Continue Reading

Հասարակություն

Առեղծվածային դեպք Երևանում. դիահերձարան տեղախողված դին վերակենդանացել է

Մայիսի 12-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: 1-03 շտապօգնության 54 խումբը Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու:
Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատների հիվանդանոց մեկնելը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է:
Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Continue Reading

Հասարակություն

Նոր կարգավորում այլ պետությունում հաշվառված մեքենաների մասով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացի կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Գործող օրենսդրությամբ տեխնիկական զննության պարտադիր պահանջ է սահմանված Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների համար, այդ թվում՝ այլ պետություններում հաշվառված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների։

Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի 2023 թ.-ի հունվարի 24-ի նիստի N ԿԱ/26-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվել է դիտարկել Հայաստանում չհաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը ներկայացվող պահանջները, դեպքերն ու կարգավորումները ՀՀ օրենսդրությամբ հստակեցնելու անհրաժեշտության հարցը։

Գործող իրավակարգավորումները հստակեցնելու համար մշակվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի 15-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսվում է այլ պետություններում հաշվառված և 180 օր և ավելի ՀՀ-ում անընդմեջ շահագործվող տրանսպորտային միջոցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննության անցկացման գործընթացի պահանջ։

Օրենքի նախագծի ընդունումը կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումը և ՀՀ-ում մեծ քանակով շահագործվող ու այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կազմակերպման հստակեցումը։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները