Կառավարությունը զբաղված է թվեր նկարելով 168․am – YerevanPress
Connect with us

Տնտեսություն

Կառավարությունը զբաղված է թվեր նկարելով 168․am

Թվեր նկարելով՝ կառավարությանը թվում է, թե տնտեսություն է զարգացնում։ Ամեն տարի նույն պատմությունն է. նախկին պարտավորությունները չեն կարողանում կատարել, ավելի մեծ պարտավորություններ են ստանձնում՝ լավ իմանալով, որ դրանք էլ չեն կատարվելու։

Անցած տարվա կապիտալ ծախսերը չկարողացան կատարել, այս տարի շատ ավելի մեծ բեռ են վերցրել։ Տարվա վերջին էլի պարզվելու է, որ նախատեսված ծախսերը չեն կատարել, ու կրկին սկսելու են արդարացումներ փնտրել։

Չի եղել տարի, որ կառավարությունը չթերակատարի կապիտալ ծախսերը։

Անցած տարի էլ նույնը կրկնվեց։

Կապիտալ ծախսերի տարեկան պլանը 229 մլրդ դրամ էր։ Առայժմ հրապարակվել են 11 ամիսների տվյալները, ու դրանք ցույց են տալիս, որ այդ ծախսերը 31 տոկոսով հետ են մնացել։

Պարզ էր, որ տարվա վերջին 1 ամսում հնարավոր չէր լինելու չիրականացված ծախսերն ամբողջությամբ կատարել։

Նախնական տվյալներով՝ տարվա կտրվածքով պլանավորվածի համեմատ՝ կապիտալ ծախսերն առնվազն 14 տոկոսով պակաս կլինեն։ 229 միլիարդի փոխարեն՝ կկատարվեն հազիվ 196-197 մլրդ դրամի ծախսեր։

32 միլիարդ դրամի նախատեսված կապիտալ ծախս, որը կարող էր լրացուցիչ խթաններ ստեղծել տնտեսության, առանց այն էլ՝ թույլ զարգացումների համար, կրկին կհետաձգվի այն պատճառով, որ կառավարությունն ի վիճակի չէ այնպես կազմակերպել աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի տեղավորվել ժամկետների մեջ։

2021թ. 11 ամիսներին կառավարությունը նաև ավելի քիչ կապիտալ ծախսեր է կատարել, քան կատարել էր նախորդ տարի։ Ավելի շատ նախատեսել էր, ավելի քիչ կատարել է։ 2020թ. 11 ամսում կատարել էր 190 մլրդ դրամի կապիտալ ծախսեր։ Այնինչ՝ 2021թ. նույն ժամանակահատվածում դրանք կազմել են ընդամենը 159 միլիարդ՝ 16-17 տոկոսով քիչ։

Ու այդքանից հետո, այս տարի կառավարությունն աննախադեպ բարձրացրել է կապիտալ ծախսերի նշաձողը՝ հասցնելով 347 մլրդ դրամի։ 150 միլիարդով ավելի շատ, քան կարողացել է անել անցած տարի։

Իհարկե, լավ է, որ կապիտալ ծախսերն ավելացել են։ Սակայն դա ոչ մի արժեք չունի, եթե պիտի մնա թղթի վրա, ինչպես մնացել է մինչև հիմա։

Այնպես որ, պետք է մտածել առաջին հերթին այդ ծախսերը լիարժեք կատարելու մասին։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ դրա համար ժամանակին հիմքեր չեն ստեղծել։ Ու արդեն տարվա մեկնարկին վտանգել են կապիտալ ծախսերի իրականացումը։ Մինչդեռ, դրանք այն ծախսերն են, որոնք նպաստավոր պայմաններ ու միջավայր են ձևավորում՝ կայուն և երկարաժամկետ տնտեսական աճի հիմքեր ստեղծելու համար։

Ինչպես տեսնում ենք, մեր տնտեսության աճի տեմպը ցածր է։ 2020թ. ունեցանք 7,4 տոկոս անկում։ 2021թ. ակնկալվող աճն էլ հազիվ 4,5-5 տոկոսի սահմաններում է։

Այսպիսի պայմաններում, կապիտալ ծախսերի դերը շատ կարևոր է տնտեսության աճի պոտենցիալը բարձրացնելու համար։ Հատկապես, երբ տնտեսությունը գրեթե զրկված է մասնավոր ուղղակի ներդրումներից։

Կապիտալ ծախսերն ինչ-որ առումով լրացնում են ներդրումների բացը։ Դրանք պետական ներդրումներ են, որոնք իրականացվում են տնտեսության մեջ՝ տարբեր ենթակառուցվածքային ու տնտեսական ծրագրերի տեսքով։

Երբ չկան մասնավոր ներդրումներ, առավել ևս՝ մեծանում է կապիտալ ծախսերի նշանակությունն ու անհրաժեշտությունը։ Բայց անգամ դա պատճառ չէ կառավարության համար՝ պայմաններ ստեղծելու, որպեսզի գոնե լիարժեք կատարվեն նախատեսված կապիտալ ծախսերը։

Ամեն անգամ մի արդարացում են բերում, փոխարենը՝ մտածեն, թե ինչ կարելի է անել այս անվերջանալի ձախողումների շրջափուլից դուրս գալու համար։ Մեկ տարի ձախողեցին, երկու տարի, երեք տարի, ի վերջո՝ ինչքան կարելի է այդպես շարունակել։

Ենթակառուցվածքները զարգացնելու, տնտեսական նշանակության ծրագրեր իրականացնելու համար մեծածավալ պարտքեր են վերցնում, երկիրը դնում են նոր պարտքային պարտավորությունների տակ, բայց չեն կարողանում բավարար արդյունք ապահովել։ Ծրագրերը ամեն անգամ թերակատարվում են ու մի տարվանից փոխանցվում մյուս տարի։

Երբ նոր էին եկել իշխանության, այս իրավիճակը ինչ-որ առումով գուցե կարելի էր հասկանալ։ Բայց ի՞նչ ասել, երբ իշխանափոխությունից 3-4 տարի հետո կրկին նույն պատմությունն է։

Այդպես էլ դասեր չեն քաղում։ Սովորել են տարբեր պատճառաբանություններով արդարացնել իրենց թերացումներն ու բացթողումները։

Ամբողջությամբ կարդացեք 168.am կայքում։

Տնտեսություն

Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Mobile հավելվածի թարմացումը (Տեսանյութ)

Continue Reading

Տնտեսություն

Ցրտահարության վտանգից առաջ աթար էլ չեն տվել գյուղացուն. «Խոսալ պետք չի, գործ թող անեն» (Տեսանյութ)

Continue Reading

Տնտեսություն

Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր2 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Հսկայական փոսեր՝ Վրացյան փողոցում․ մեքենաներն անցնելիս ջարդ ու փշուր են լինում (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Ով է Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի մարզիչը. ինչ հանցագործություններ է կատարել 44-օրյա պատերազմին (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները