Ամերիկյան Յել համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ դեպրեսիան գենետիկ բնույթ ունի: Ավանդաբար բժիշկները կարծել են, որ դեպրեսիան ուժեղ հոգեբանական լարվածության արդյունք է:
Սակայն մարդու ուղեղի նորագույն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեպրեսիան առաջանում է MKP-1 գենի ակտիվացման պատճառով:
Այդ գենի հիմնական գործառույթն այն է, որպեսզի առողջ պահի ուղեղը, սակայն դրա չափազանց ակտիվացման պայմաններում այն դեպրեսիա է առաջացնում:
Գիտնականները նշում են, որ դեպրեսիայով տառապողների մոտ այդ գենը երկու անգամ ավելի ակտիվ է: