Սեռական հարաբերության ժամանակ մարդու օրգանիզմն արտադրում է հորմոններ, որոնք առաջացնում են հաճույք (դոֆամին) եւ տրամադրությունն են բարձրացնում (սերոտոնին), ինչպես նաեւ «երջանկության հորմոններ» կոչվող էնդորֆիններ: Սրա շնորհիվ է, որ սեքսն անվանում են դեպրեսիաի դեմ պայքարելու լավագույն միջոց:
Բայց գիտնականներն ասում են, որ այս հորմոնները կարելի է ստանալ նաեւ մթերքի միջոցով: Սերոտոնին ստանալու համար անհրաժեշտ է ուտել բանան, թուզ, շոկոլադ, կաթ, յուղոտ ձուկ: Սերոտոնինն օրգանիզմում, թեպետ եւ կարճ ժամանակահատվածում, բայց ավելանում է նաեւ ալկոհոլ ընդունելուց հետո: Դոֆամիններն առաջանում են սնունդ ընդունելիս:
Ընդ որում ոչ պակաս, քան սեքսի ժամանակ: Ծխելը նույնպես ավելացնում է դոֆամինի քանակը: Դրա ավելացմանը նպաստում է նաեւ խանութներ այցելելը, ընդ որում` այն առաջանում է ոչ թե ապրանք գնելուց, այլ սպասումների շնորհիվ: