Առողջություն

Նոր դեղամիջոցներ` վիրուսների դեմ պայքարում

Բրիտանացի մասնագետները հայտնաբերել են նոր դեղամիջոց, որը կօգնի ավելի արդյունավետ պայքարելու վիրուների դեմ: Մինչ այս պահը գիտնականները կարծում էին, որ արյան մեջ գոյություն ունեցող հակամարմինները պայքարում էին վիրուսների դեմ բջիջների արտաքին մասում: Սակայն Քեմբրիջի Բժշկական հետազոտությունների խորհրդի աշխատակիցները հայտնաբերել են, որ իմունային համակարգի այդ կոմպոնենտները կարող են ներխուժել նաեւ բուն բջիջների մեջ` պայքարելով վիրուսների դեմ հենց նրանց մեջ:


Հայտնվելով բջիջի մեջ` հակամարմիններն ակտիվացնում են TRIM21 սպիակուցը, որը բջիջին օգնում է ազատվելու նրանում հայտնված անցանկալի մարմիններից: Փորձի ժամանակ պարզվել է, որ այդ հակամարմիններն այնքան արագ են գործում, որ վիրուսը չի էլ հասցնում բջիջին վնաս հասցնել: Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե ավելացվեն TRIM21 սպիատկուցները, ապա իմունային համակարգն ավելի ամուր կլինի:


Սակայն մասնագետները պնդում են, որ դեղամիջոցի վերջնական ստեղծման համար կպահանջվի մի քանի տարի:

Ամենաընթերցվածները

Exit mobile version