Բացի այն, որ բջջային հեռախոսների շահագործման արդյունքում առաջանում է ժամանակի կորուստ, ցավեր դաստակի շրջանում կամ կոշտուկներ ականջի վրա, բջջային հեռախոսները կարող են նաեւ լուրջ ալերգիկ հիվանդությունների պատճառ դառնալ:
Ժամանակակից հեռախոսների արտադրության մեջ օգտագործվում են նյութեր, որոնք վնասակար են մարդու առողջությանը: Այդ նյութերից է նիկելը, որն ալերգիկ ռեակցիաներ է առաջացնում տղամարդկանց 3%-ի, իսկ կանանց` 17%-ի մոտ: Այս մասին զեկույց ներկայացվել է Ալերգիայի, ասթմայի եւ իմմունոլոգիայի ամերիկյան քոլեջի ամենամյա կոնգրեսին:
Նիկելի նկատմամբ ալերգիաներ կարող են առաջանալ նաեւ բանալիների, մանրադրամի հետ շփումների արդյունքում: Սակայն ամենածանր դեպքերը գրանցվել են բջջայինով շատ խոսելու սեր ունեցողների մոտ: