Առողջություն

Օրական մեկ խնձորը բավական է նորմալ մարսողության համար

Դանիացի մանրէաբանները լաբորատոր առնետների վրա փորձարկումներ են իրականացրել: Կրծողներին հատուկ դիետայի էին նստեցրել, որը ներառում էր ամբողջական խնձոր, խնձորի պյուրե և հյութ:

Հետո գիտնականները վերլուծել են առնետների աղեստամոքսային տրակտի միկրոֆլորան և հայտնաբերել, որ խնձորով սնվող կրծողների ստամոքսում առաջացել է մարսողության համար օգտակար բակտերիաների անհրաժեշտ քանակը:

Եթե կանոնավոր կերպով խնձոր օգտագործենք, այդ մանրէները կօգնեն ստեղծել ճարպային թթուներ, որոնք նպաստում են ստամոքսում մարսողության լավացմանը: Բացի այդ, այն արտադրում է բուտարին նյութը, որն անհրաժեշտ է ստամոքսի պատերը սնուցելու համար:
Այս մասին հաղորդում է ուկրաինական Newsme կայքը:

Ամենաընթերցվածները

Exit mobile version