Ինչպես հայտնում է Vrach.tv-ին, մի խումբ եվրոպացի գիտնականներ հետազոտություններ են կատարել 8-12 տարեկան 50,000 երեխաների շրջանում: Ծնողներին հարցրել են երեխաների հիմնական սնունդի մասին, ինչպես նաև` երեխաների շնչառական խնդիրների մասին:
Պարզվել է, որ շաբաթվա ընթացքում 3-ից ավել համբուրգեր ուտող երեխաների շրջանում մոտ 42%-ով մեծ է աստմայով հիվանդանալու հավանականությունը, քան նրանց, որոնք սնվում էին առողջ կերակուրով:
Միսն ինքնին ռիսկ չի պարունակում, սակայն բուրգերների քանակը կերակրատեսակներում վկայում է այն մասին, որ այն ազդում է երեխայի անառողջ ապրելակերպի վրա և մեծ է աստմայով հիվանդանալու հավանականությունը:
Գիտնականները խորհուրդ են տալիս երեխաներին տալ մրգեր և բանջարեղեն, մասնավորապես` այն սնունդը, որը հարուստ է С վիտամինով, ինչը նպաստում է թոքերի ճիշտ աշխատանքին: