Պրոֆեսոր Բրենտ Դևիսը ԱՄՆ-ից պարզել է, որ սնվելու և տրամադրության միջև կապն ավելի մեծ է, քան մենք կարծում ենք:
Այսպես, B12 վիտամինի պակասությունը գրեթե միշտ հանգեցնում է ընկճվածության: Իր հիվանդներին նա խորհուրդ է տալիս ընկճվածության՝ դեպրեսիայի դեմ պայքարելու համար կանաչեղեն ուտել, որը պարունակում է մեծ քանակությամբ B12 վիտամին:
«Կանաչեղենով թերապիան» ոչ միայն օգնում է վերականգնել լավ տրամադրությունն ու առույգությունը, այլև չունի բացասական էֆեկտներ, ինչը չի կարելի ասել այլ հակադեպրեսանտների վերաբերյալ:
Պրոֆեսորը զգուշացնում է սակայն, որ կանաչեղենն օգնում է միայն դեպրեսիայի նախնական փուլում, իսկ ձգձգված հիվանդությունը պահանջում է համալիր հետազոտություն: Այս մասին հաղորդում է NewsMe.com կայքը: