Ժամանց
Կնոջ հոգնածության պատճառները
Նյու Յորքի գեղեցկության և առողջության կենտրոնի մասնագետները ուսումնասիրությունների արդյունքում պարզել են տարբեր տարիքի կանանց հոգնածության մի քանի հիմնական պատճառ: Ըստ հոգեբան Քերոլայն Միլլերի, հոգնածության հիմնական պատճառներից մեկը կնոջ անհամբեր լինելն է:
Հոգեբանը, կատարելով թեստավորում, որին մասնակցել է 18-78 տարեկան մոտ 1000 կին, եկել է այն եզրակացության, որ կինը, իր կյանքում սպասելով ինչ-որ իրադարձության, անընդհատ մտածում է դրա մասին, ինչն էլ անքնության, ցերեկային ժամերին քնկոտության և դյուրագրգիռ լինելու պատճառ է դառնում:
Մասնագետները կարծում են, որ հոգնածության պատճառ կարող է լինել նաև սննդակարգին հետևելը: Հետազոտողները հայտարարել են, որ սնունդն ուղիղ կապ ունի օրգանիզմի էներգետիկայի հետ: Դիետոլոգ Քերի Գանսը իր հետազոտություններով պարզել է, որ նիհարող կանանց 70 տոկոսը իրենց ամենօրյա սննդակարգում չեն օգտագործում սպիտակուցներով և ճարպերով հարուստ սնունդ, ինչն էլ թուլության, հոգնածության և անքնության պատճառ է դառնում:
Ժամանց
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։
Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարավորություններ ստեղծել:
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ: