Կառավարությունը մերժեց նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու նախագիծը – YerevanPress
Connect with us

Տնտեսություն

Կառավարությունը մերժեց նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու նախագիծը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն չտվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխության նախագծին, որով առաջարկվում է ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68 000 ՀՀ դրամից դարձնելով 100 000 ՀՀ դրամ։

Հարցը ներառված էր չվեկուցվող հարցերի փաթեթում։

Կառավարության որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշված է.

«Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի համաձայն՝ կառավարությունը մինչև 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85.000 ՀՀ դրամ սահմանելու ուղղությամբ։ Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները։

Այլ կերպ ասած, նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումն անհրաժեշտաբար պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորություններով՝ որպես լրացուցիչ ծախսի ֆինանսավորման աղբյուր և հիմք, մինչդեռ տվյալ դեպքում պարզ չէ, թե մակրոտնտեսական ցուցանիշների ինչպիսի փոփոխություններ են հիմք հանդիսացել խնդրո առարկա նախաձեռնության համար:

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կկազմի միջին աշխատավարձի մոտ 50%-ը, ինչը, կարծում ենք, բավական բարձր է և կարող է հակադարձ ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման վրա, հատկապես, եթե հաշվի առնենք գործազրկության ներկայիս բարձր մակարդակը երիտասարդության և հասարակության ոչ փորձառու (low-skilled) ներկայացուցիչների շրջանում:

Այդ մասին են վկայում նաև ԱՄԿ-ի, ՏՀԶԿ-ի, ԱՄՀի-ի և ՀԲ-ի համատեղ վերլուծության արդյունքները, ըստ որի նվազագույն աշխատավարձի օպտիմալ մեծությունը պետք է լինի միջին աշխատավարձի 25-35%-ի սահմաններում։

Նվազագույն աշխատավարձի շեշտակի բարձրացումը կարող է ուղեկցվել փաստացի արձանագրվող աշխատաժամերի աճով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագիծը չի անդրադարձել գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափին՝ նախագծի ընդունումը կարող է ուղեկցվել նաև ոչ լրիվ դրույքով աշխատողների թվաքանակի աճով:

Զարգացող երկրներում, որտեղ արտահանումը հիմնված է աշխատատար (labor-intesnive) ճյուղերի վրա, նվազագույն աշխատավարձի շեշտակի աճը կարող է հանգեցնել տնտեսության մրցունակության նվազմանը և արտահանման ծավալների կրճատմանը։ ՀՀ-ի դեպքում նշվածը կարևոր կարող է լինել, օրինակ, մշակող արդյունաբերության համար, քանի որ նվազագույն աշխատավարձ ստացողների մոտ մեծամասնությունը զբաղված է հենց այդ ոլորտում։

 Նվազագույն աշխատավարձի՝ հատկապես մեծ չափով փոփոխությունները պարունակում են էական գնաճային ռիսկեր: Տարբեր վերլուծությունների համաձայն նվազագույն աշխատավարձի յուրաքանչյուր 10% ավելացումը կարող է հանգեցնել 0.3-0.7 տոկոսային կետ լրացուցիչ գնաճի:

Նշված պայմաններում նախագծի ընդունումը նպատակահարմար չէ»։

Տնտեսություն

Իշխանությունները փոշմանել են. ծխելը սահմանափակող օրենքը կփոխվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները վերջին օրերին լրջորեն քննարկում են՝ ինչպես հետողորմյա անել արդեն իսկ ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքը, որով արգելվում է բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելը:

Ինչպես հայտնի է, մարտից ռեստորաններում նարգիլեներ եւ սեղանների մոխրամաններ չեք կարող հանդիպել, քանի որ ուժի մեջ է մտել հանրային սննդի վայրերում, այդ թվում՝ բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելու արգելքը:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում մտադրություն կա այս օրենքով նախատեսված արգելքների մի մասը հանել, քանի որ իշխանություններն արդեն ազդակներ են ստացել այն մասին, որ այս արգելքը բացասաբար է ազդում հանրային սննդի վայրերի աշխատանքի, ինչպես նաեւ զբոսաշրջության վրա: Հնարավոր է՝ որոշվի բացօթյա սրճարաններում եւ հատուկ առանձնացված տարածքներում ծխելու արգելքը հանել»:

Continue Reading

Տնտեսություն

Խաղադրույք անողներին նախ նույնականացնելու ենք, հետո կայացնենք որոշումներ. Պապոյան (Տեսանյութ)

Continue Reading

Տնտեսություն

Խաղադրույք կատարողներին շահելու դեպքում հարկելու մեխանիզմները քննարկվում են (Տեսանյութ)

Continue Reading
Քաղաքականություն1 hour ago

Նիկոլը նստելու ա․ Մանուել Մանուկյան (Տեսանյութ)

Քաղաքականություն2 hours ago

Լրագրողը ջուրը շփեց Ագնեսա Խամոյանի վրա (Տեսանյութ)

Քաղաքականություն2 hours ago

Նիկոլը 2 ամիս չի՛ դիմանալու, Նիկոլին հեռացնելն օրերի հարց է․ Շահե Աճեմյան (Տեսանյութ)

Քաղաքականություն3 hours ago

ՀՀ նորանկախ պատմության մեջ այս ծավալով շարժումներ գրեթե չեն եղել․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)

Քաղաքականություն3 hours ago

Էլ չասե՛ք՝ ոստիկանը Նիկոլ չի, Վահե Ղազարյանը լավ էլ Նիկոլ ա. Աննա Մկրտչյան (Տեսանյութ)

Քաղաքականություն4 hours ago

Վարդան Ղուկասյանը (Դոգ) Երևանում (Տեսանյութ)

Քաղաքականություն4 hours ago

Միակ բանը, որ ունենք Բաքվին հանձնելու, Նիկոլ Փաշինյանն է․ Էդգար Ղազարյան (Տեսանյութ)

Քաղաքականություն4 hours ago

«Ֆեյքերի ֆաբրիկաներով» իշխանությունները թիրախավորում են ընդդիմադիրներին. Նաիրի Հոխիկյան (Տեսանյութ)

Քաղաքականություն5 hours ago

Կարմիր գլխարկավոր ոստիկանը փորձումէ խեղդել ցուցարարին (Տեսանյութ)

Քաղաքականություն5 hours ago

Ինչու Դոն Պիպոյին չեն թողնում մտնել Հայաստան. եղբոր սպանության վրեժն ու հետախուզումը (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները