Քաղաքականություն

Ի՞նչ պակաս Բատկա է Փաշինյանը…

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է

Ի՞նչ պակաս Բատկա է Փաշինյանը…

Մի քանի օր առաջ գրել էի, որ փետրվարի 27-ին Բելառուսում նախատեսված սահմանադրական հանրաքվեն ի սկզբանե նախաձեռնվել է իշխանության տրանզիտ ապահովելու նպատակով։ Օրինակ, առաջարկվում է ստեղծել Համաբելառուսական ժողով` լայն լիազորություններով։ Հենց այս մարմինը պետք է ղեկավարեր Ալեքսանդր Լուկաշենկոն` հեռանալով նախագահի պաշտոնից։

Բայց ղազախական իրադարձություններն իրավիճակ են փոխել. ուղղում է կատարվել սահմանադրական փոփոխությունների փաթեթում։ Հիմա հնարավոր է նախագահի ու Համաբելառուսական ժողով ղեկավարի պաշտոնների համատեղումը մեկ մարդու կողմից։

Բատկան նույնիսկ ֆորմալ առումով հեռանալ չի պատրաստվում։ Չգիտեմ` սա ի՞ր, թե՞ Պուտինի հետ համաձայնեցված որոշում է։

Եթե երկրորդ տարբերակն է, ապա եվրասիական տարածքում կոնսենսուս է ձևավորվել իշխանական էլիտաների ստատուս- քվոն պահպանելու օրակարգով։ Այս պարագայում, կասկած չկա` Հայաստանի սահմանադրական փոփոխություններն ինստիտուցիոնալ հարց չեն լուծելու և խնդիրը լինելու է բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդումը։ Ի՞նչ պակաս Բատկա է Փաշինյանը…

Ամենաընթերցվածները

Exit mobile version