2020 թվականի ամբողջ տարվա համեմատ 2021 թվականի 11 ամիսներին խաղամոլների թիվը քառապատկվել է – YerevanPress
Connect with us

Հասարակություն

2020 թվականի ամբողջ տարվա համեմատ 2021 թվականի 11 ամիսներին խաղամոլների թիվը քառապատկվել է

Բաբկեն Թունյանը ֆեյսբուքում գրել է

❗️3.2 տրիլիոն դրամի խաղադրույքներ. Բացատրություն եւ մի քանի փաստ

Երեկ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարվեց, որ 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում գործող խաղային ոլորտի ընկերությունների միջոցով կատարվել է շուրջ 3.2 տրիլիոն դրամի (մոտ 6.6 միլիարդ դոլարի) խաղադրույք։

Մինչեւ առաջ անցնելը նշեմ, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց խաղային ոլորտի գովազդը խիստ սահմանափակելու մասին նախագիծը։

3.2 տրիլիոն դրամ։ Այս թիվն այնքան շոկային է, որ երեկվանից շատերը արդարացի մտահոգությամբ քննարկում են այն, իսկ որոշ մարդիկ անգամ կասկած են հայտնում, որ այն ճիշտ է։

Այժմ մի քանի լրացուցիչ փաստ, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի։

✅ Այո, վրիպակ չկա։ Պաշտոնական տվյալների համաձայն, որոնք կազմվել են հենց ոլորտում գործող ընկերությունների հաշվետվությունների հիման վրա, 2021 թվականի առաջին 11 ամիսներին խաղացողների կողմից գնված միավորների կամ կատարված խաղադրույքների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 3.2 տրիլիոն դրամ։ Ավելի կոնկրետ՝ 3 տրիլիոն 171.7 մլրդ դրամ։ Եվ սա՝ դեկտեմբերը չհաշված։

✅ Այո, Հայաստանի բնակիչները ֆիզիկապես այդքան գումար չէին կարող խաղադրույք կատարել՝ իրենց միջոցների հաշվին։ Բանն այն է, որ այս հաշվարկի մեջ մտնում է նաեւ շահած գումարով վերստին կատարված խաղադրույքների գումարը։ Օրինակ, մեկը իր գրպանի գումարով լիցքավորել է խաղային հաշիվը 5 հազար դրամով եւ կատարել խաղադրույք։ Շահել է 10 հազար դրամ (այսինքն՝ 5 հազար դրամը դարձել է 15 հազար դրամ) եւ այդ 15 հազար դրամով կրկին խաղադրույք կատարել։ Ընդհանուր խաղադրույքների վիճակագրության մեջ հաշվառվում է թե՜ 5 հազար դրամը ,թե 15 հազարը (գումարային՝ 20 հազար դրամ)։

✅ Սա նշանակում է, որ խաղացողներն իրենց գրպանից (կանխիկ կամ անկանխիկ) խաղադրույքների վրա ծախսել են ոչ թե 3.2 տրիլիոն դրամ, այլ շատ ավելի քիչ։ Ճշգրիտ թիվը ձեռքիս տակ չկա։ Սակայն հստակ կարող ենք ասել, որ խաղային ոլորտում ՊՏՏՎԵԼ է 3.17 տրիլիոն դրամ։ Կատարվել է այդքան խաղադրույք՝ մի մասը մարդկանց սկզբնական ունեցած գումարների հաշվին, մյուս մասը՝ շահած գումարների հաշվին։

✅ Պատկերն ավելի պարզ դարձնելու համար անհրաժեշտ է նաեւ շահած գումարների թիվը։ Այսպես, 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին վճարված շահումների ընդհանուր գումարը կազմում է 3 տրիլիոն 106.9 միլիարդ դրամ։ Շահումները նույնպես հաշվարկված են կատարված խաղադրույքների տրամաբանությամբ (այսինքն՝ շահած գումարը եւ դրանով կրկին կատարված խաղադրույքով շահած գումարը գումարվում են)։

✅ Որքան են պարտվել։ Սա թերեւս ամենակարեւոր ցուցանիշն է։ Այն կարող ենք ստանալ՝ խաղադրույքների ընդհանուր գումարից հանելով շահումների ընդհանուր գումարը։ 2021 թվականի առաջին 11 ամիսներին այդ գումարը (պարտված գումարը) կազմում է 64.8 միլիարդ դրամ (մոտ 135 մլն դոլար)։ Այդ գումարի մի մասը ընկերությունները ծախսել են աշխատակազմի վարձատրության եւ այլ ուղղություններով, մի մասը գնացել է գովազդին, մի մասն էլ բաշխվել է որպես շահույթ։

✅ Ըստ վիճակագրության՝ կատարված խաղադրույքների 98%-ը որպես շահույթ ետ է գնացել խաղացողներին։ Թվում է՝ մեծ ողբերգություն չէ՝ որքան պարտվում են մոտավորապես այդքան էլ շահում են։ Սակայն դա միայն առաջին հայացքից է այդպես։ Այն պարզ պատճառով, որ շահողները պարտվողներից շատ են։

Ըստ վիճակագրության՝ շահողների թիվը 2,2 անգամ պակաս է մասնակիցների թվից։ Սա նշանակում է, որ տեղի է ունենում եկամուտների անառողջ վերաբաշխում։ Գումարը կենտրոնանում է ավելի փոքր խմբի ձեռքում։ Այլ կերպ ասած՝ եթե մինչեւ խաղալը 10 հոգի ունեին 1000-ական դրամ, խաղային «գործընթացից» հետո 5 հոգի մնում են առանց փողի, իսկ մյուս 5 հոգին ունենում են միջինում 1960 ական դրամ (պակասող 40 դրամները խաղացնողի փայն է)։ Սա բերում է եկամուտների է՜լ ավելի բեւեռացման եւ աղքատության խորացման։ Էլ չասեմ, որ դեռ չենք խոսում կեղծ շահումների ռիսկի մասին։

Եվս մի քանի տվյալ։

✅ Թեպետ ճշգրիտ վիճակագրություն չունենք, սակայն կարող ենք վստահ պնդել, որ խաղադրույքների առյուծի բաժինը Հայաստանից է։ Այսինքն՝ խաղացողների մեծ մասը մեր հայրենակիցներն են։

✅ Խաղադրույքների մոտ 90%-ը կատարվում են առցանց (օնլայն)։

✅ Խաղադրույքների թե՜ ծավալի թե՜ մասնակիցների թվի աճը խիստ մտահոգիչ է։

Օրինակ՝ 2020 թվականի ամբողջ տարվա համեմատ 2021 թվականի 11 ամիսներին կատարված խաղադրույքների ծավալն աճել է 1.6 անգամ, իսկ մասնակիցների թիվը քառապատկվել է։ Այսինքն՝ ոչ միայն խաղացողներն սկսել են ավելի հաճախ խաղալ, այլեւ շեշտակի ավելացել է նոր խաղացողների թիվը։

Ու հատկապես հենց այս վերջին կետն է այն հիմնական պատճառներից մեկը, որով մտցվում են խաղային ոլորտի գովազդի սահմանափակումներ։

Գովազդի սահմանափակումը, բնականաբար, չի նվազեցնելու արդեն իսկ խաղացող մարդկանց թիվը կամ նրանց կողմից կատարվող խաղադրույքները, սակայն նվազեցնելու է նոր խաղացողների ներգրավման հավանականությունը։

Իհարկե, գովազդը միակ հակաքայլը չէ։ Մշակվում են նաեւ այլ միջոցառումներ խաղամոլության ծավալների կրճատման նպատակով, որոնք պատշաճ կներկայացվեն ձեզ։

Հասարակություն

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. զոհված հայտարարված Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է. ՊՆ

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու  համար շարունակվում են:

Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Continue Reading

Հասարակություն

Առեղծվածային դեպք Երևանում. դիահերձարան տեղախողված դին վերակենդանացել է

Մայիսի 12-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: 1-03 շտապօգնության 54 խումբը Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու:
Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատների հիվանդանոց մեկնելը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է:
Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Continue Reading

Հասարակություն

Նոր կարգավորում այլ պետությունում հաշվառված մեքենաների մասով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացի կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Գործող օրենսդրությամբ տեխնիկական զննության պարտադիր պահանջ է սահմանված Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների համար, այդ թվում՝ այլ պետություններում հաշվառված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների։

Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի 2023 թ.-ի հունվարի 24-ի նիստի N ԿԱ/26-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվել է դիտարկել Հայաստանում չհաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը ներկայացվող պահանջները, դեպքերն ու կարգավորումները ՀՀ օրենսդրությամբ հստակեցնելու անհրաժեշտության հարցը։

Գործող իրավակարգավորումները հստակեցնելու համար մշակվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի 15-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսվում է այլ պետություններում հաշվառված և 180 օր և ավելի ՀՀ-ում անընդմեջ շահագործվող տրանսպորտային միջոցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննության անցկացման գործընթացի պահանջ։

Օրենքի նախագծի ընդունումը կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումը և ՀՀ-ում մեծ քանակով շահագործվող ու այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կազմակերպման հստակեցումը։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները