Քաղաքականություն

Սա՞ է քոչարյանադաշնակցական հայրենասիրության պատկերացումը

Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է

Քոչարյանական պատգամավորի տուրիստական ընկերությունը կազմակերպում է մարդկանց թռիչքը դեպի Ստամբուլ

Իշխանական պատգամավորի ավիաընկերությունը իրականացնում է թռիչքներ դեպի Ստամբուլ

Երկուսն էլ նորմալ են, որովհետև երկու հարևան երկների միջև չեն կարող չլինել թռիչքներ և ինչքան շատ հայկական ընկերություններ ներգրավեն դրա մեջ, այնքան կշահի հայկական տնտեսությունը:

Դրանից հետո սկսում է աննորմալը՝ էժան հայրենասիրության պառադը՝ կողմերը իրար մեղադրում են դեպի Ստամբուլ թռիչքներ կազմակերպելու մեջ: Այսինքն մի կողմից նորմալ բիզնես են անում, գումար աշխատում, մյուս կողմից իրենց՝ ինտելեկտուալ ցածր մակարդակում գտնվող հանդիսատեսին կերակրում կենացային էժանագին «հայրենասիրության» կռճոններով

p.s. հիմա հաստատ իշխանությունից մեկը կգա ու կասի իրենք են սկսել, մենք պատասխանում ենք. հա իրենք են սկսել, հա բոլորս էլ գիտենք, որ իրենք ավելի անմակարդակ են, բայց դուք եք մեղավոր, որ այդպես էլ ռիսկ չեք անում մարդկանց բացատրել էդ պոպուլիստական էժան հնարքների վտանգավորությունը, որի մեջ նաև դուք եք եղել մինչև պատերազմը

p.s.2 Քոչարյանի ժամանակ էլ կար Երևան-Ստամբուլ թռիչքը, պարզապես այն իրականացվում էր թուրքական ընկերության կողմից, այսինքն մարդկանց թռիչքներից հարկերը մուծվում էին թուրքական բյուջե, սա՞ է քոչարյանադաշնակցական հայրենասիրության պատկերացումը

Ամենաընթերցվածները

Exit mobile version