Քաղաքականություն

Զավեշտ. Համերգասրահի դիմաց հավաքված հարյուրավոր մարդիկ՝ մեկը մյուսին էր փոխանցում պատվաստման QR կոդը. Հովսեփյան

Երեկ QR կոդով կամ ՊՇՌ թեսթով սրճարաններ ու հանրային ,մշակութային վայրեր այցելելու պահանջի առաջին օրն էր։ 

Զավեշտ էր բառացի։

Համերգասրահի դիմացը հավաքված հարյուրավոր մարդիկ՝ մեկը մյուսին էր փոխանցում պատվաստման QR կոդը, թեսթի բացասական արդյունքը։ 

Ոստիկանության աշխատակիցը ներսում ՝ տաք տեղում կանգնած, նայում է, որ աշխատակիցը անպայման ստուգի։ 

Ստուգեց. Ինչպե՞ս ապացուցի…

Մի քանի միամիտ տարեցներ՝ չունենալով երկուսն էլ, մնացին դրսում և ուղղորդվեցին տոմսարկղ՝ տոմսերը վերադարձնելու։ Ամենաշատն իրենց համար սրտնեղեցի, քանի որ եկել էին դասական երաժշտություն վայելելու, բայց չէին տիրապետում տեխնիկային և այնքան էին դաստիարակված, որ չէին կարողացել նախապես հոգալ կեղծ փաստաթղթի ձեռքբերման հարցը։ 

Շատ չգրեմ… 

Ու դուք ձեզանից գոհ ե՞ք…

Ի դեպ, որպես անձնական տեղեկատվություն, ոչ մեկը պարտավոր չէ այդ մասին հանրայնացնելու և արդեն օրենքի խախտում կա… 

Հա՜, դահլիճում էլ տարբեր տեղերից փռշտոցի ու ծանր հազի ձայն էր լսվում։

Առողջություն էդ մարդկանց և հուսանք մենք էլ չենք վարակվելու։ 

Դե ի՞նչ, էս խաբկանքին վերջ կգա՞…

Ի դեպ, մի շարք երկրներ այս որոշումից հրաժարվեցին, որպեսզի իրենց քաղաքացիներին ավելորդ հոգս չպատճառեն և տնտեսվարողին էլ վնաս չտան։ Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Մենք մեծացնում ենք հայ մարդու հնարամտությունը և խաբելու, օրենքը շրջանցելու  յուրահատուկ կարողությունը։

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյան

Ամենաընթերցվածները

Exit mobile version