Մանուկ Նիգոյանը ֆեյսբուքում գրել է․
Հայաստանն ունեցել է քաղաքական գործիչների միայն մեկ սերունդ՝ միայն այն մարդիկ, ովքեր հիմնեցին մեր պետությունը: 97-ին այդ սերնդի վերջնական հեռացումով ավարտվեց հայ քաղաքական գործիչների ժամանակաշրջանը: Այդուհետ հայ քաղաքական ասպարեզում գործել են բազմաթիվ ածականների արժանի սերունդներ, բայց քաղաքական գործիչներ այլևս ի հայտ չեկան, հետևաբար Հայաստանում քաղաքական կյանքը սկսվել է անկախացումով և ավարտվել 1997, մասսամբ 1999 թվականներին:
Մեր ժամանակների Հայաստանում քաղաքական կյանքն իսպառ բացակայում է, այն ինչ կատարվում է մեր շուրջը՝ վայրահաչոց է, իշխանության պայքար, բորայալքում: Եվ տրամաբանական է, որ եթե ի հայտ չգան հատուկենտ իրական քաղաքական գործիչներ, ապա ժամանակի ուղեծրում որքան հեռանանք 97, 99 թվականներից, այնքան մոտենալու է գյադաների ժամանակը, այնքան մոտենալու ենք ոչնչին՝ վաղ թե ուշ վերածվելով ոչնչության: