«Հյուրերից քանի՞սն են ներկայացրել QR կոդ, քանի՞սը` ՊՇՌ թեստ». Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Հայրապետյանի գրառումը․ «Հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք օր առաջ պետք է պատասխան ստանան ▶️ ՀՀ Պ նախարարի հարսանյաց հանդեսին հավուր պատշաճի ստուգվե՞լ են ՀՀ ԱՆ 05.01.2022 թվականի N 02-Ն որոշման պահանջների կատարումը: ▶️ Հյուրերից քանի՞սն են ներկայացրել QR կոդ, քանի՞սը ՊՇՌ բացասական արդյունքն հավաստող 72 ժամ վաղեմության թեստ և քանի՞սը հակամարմիններ ունենալու վերաբերյալ 24 ժամ վաղեմության տեղեկանք կամ առողջացման 90օրյա ժամկետը հավաստող ապացույց: ▶️Արդյո՞ք մուտքը սրահ ապահովվել է անձնագրերի ստուգմամբ և դրանք 2-րդ կետում նշված տեղեկատվության հետ համեմատելով»: