Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում այդպես էլ լուրջ ու համակարգված քննարկում չի ստացվում։ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահով ինձ ոչ թե իր անձի մասին արվող գնահատականները կհետաքրքրեին, այլ որոշ հարցեր.
– ինչո՞ւ հիմա տվեց հրաժարական,
– ի՞նչ զարգացումներ են սպասվում, որի հետ համաձայն չի ու որպես նախագահ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել,
– ի՞նչ հնարավոր փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ չի ցանկանում ստորագրություն դնել,
– խոսելով «համազգային ճգնաժամի» մասին, նկատի ունի այն, ինչը տեղի է ունեցել, թե ինչ-որ նոր իրադարձություն է սպասվում,
– խոսելով իր ընտանիքի թիրախավորման մասին, ի՞նչ նկատի ունի՝ մամուլի նյութերը, թե իշխող ուժն է ներքին կարգով թիրախավորել,
– գուցե իշխող ուժի մի նոր սցենա՞ր է փորձում իր հրաժարականով խաթարել,
– ի՞նչ «արմատական քաղաքական փոփոխությունների» մասին է ակնարկում, որի վրա «նախագահը ազդելու հնարավորություն չունի»,
– եվ վերջապես, ինչո՞ւ այլևս «սխալվելու հնարավորություն ազգը» չունի, ինչ իրադարձություն է սպասվում, ինչը նա սխալ է համարում։
Համենայն դեպս, այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել»։