Սոցցանցեր

Էդմոն Մարուքյանը կառաջադրվի՞ նախագահի թեկնածու

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել։ Նախագահի հրաժարականը բուռն քննարկվում է սոցկայքերի հայկական տիրույթում։

Այդ լուրով ֆեյսբուքյան իր էջում կիսվել է նաև ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանի գրառման մեկնաբանություններում օգտատերեից մեկը կարծիք է հայտնել, որ նախագահի պաշտոնը Մարուքյանին ավելի է սազում և որ նա լավ դիվանագետ է, ինչին վերջինս արձագանքել է.

«Դե ուրեմն կառաջադրվեմ»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version