Քաղաքականություն

Ով կարող է դառնալ ՀՀ նախագահ

Մեջբերում Սահմանադրությունից.

Հոդված 124. Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը եւ նրան ներկայացվող պահանջները

1. Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:

2. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

3. Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

4. Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:

5. Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ:

Ամենաընթերցվածները

Exit mobile version